National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.07.2022
Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանը կքննարկի աշնանը
1 / 1

Հանցագործության, իրավախախտումների դեմ պայքարը չունի քաղաքական պատասխանատու: Մենք առողջապահության բնագավառում ունենք քաղաքական պատասխանատու՝ ի դեմս առողջապահության նախարարի, տնտեսության բնագավառում ունենք, ՊՆ բնագավառում ունեք, իսկ հանցավորության դեմ պայքարը, երկրի ներքին անվտանգությունը չունի քաղաքական պատասխանատու: Մենք չպետք է ակնկալեինք, որ այս ոլորտը պիտի նորմալ զարգացում ապրեր այս իրավիճակում: Մեզ անհրաժեշտ է նախարարություն ստեղծելն ու նախարար ունենալը. «Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

Նա ընդգծել է, որ կարեւոր է՝ ոստիկանությունը ունենա քննչական մարմին, որ Քննչական կոմիտեն լրացուցիչ չծանրաբեռնվի:

«Սա չափազանց կարեւոր նախաձեռնություն է, եւ մենք, որպես քաղաքական ուժ, լինելու ենք այս բարեփոխումների կողքին, պաշտպանելու ենք դրանք, քանի որ համարում ենք, որ դրանք ուղղակի կենսական կարեւոր են մեր երկրի եւ պետականության համար»,- իր ելույթի ժամանակ ասել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանը:

Ելույթ ունեցողները դրական են գնահատել Ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախաձեռնությունը, ներկայացրել առաջարկներ եւ դիտողություններ:

«Հանուն Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտաշես Խալափյանը, որը դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում,  ողջունել է ՆԳ նախարարության ստեղծումը՝ Ոստիկանության համակարգում նկատելի բարեփոխումները պայմանավորելով նաեւ կրթական բաղադրիչի առկայությամբ: «Եթե Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը եւս, որում չեմ կասկածում, ուղեկցվի կրթությանը բավականին մեծ ուշադրությամբ եւ գործուն քայլերով, կարծում եմ, որ այս բարեփոխումը կհաջողվի»,- ասել է նա:

ԵԱՀԿ փորձագետ Լաուրի Թաբուրը, իր ելույթում ներկայացնելով Էստոնիայի փորձը, անդրադարձել է իրավապահ մարմինների քաղաքացիական վերահսկողության եւ, ընդհանուր առմամբ, հանրային անվտանգության հարցերին: Կարեւորելով ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումները՝ Լաուրի Թաբուրը գնահատանքով է խոսել ոստիկանական ծառայության աշխատանքի մասին: Նա շեշտել է համակարգում թվայնացման եւ համապատասխան կադրերով ապահովելու հարցերը:

Ամփոփիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը արդյունավետ եւ կառուցողական է գնահատել խորհրդարանական լսումներում կայացած քննարկումները: Նրա խոսքով՝ քննարկումները դեռեւս շարունակվում են, 10-օրյա ժամկետում կլրամշակվի փաթեթը: Ընդգծելով, որ ՆԳՆ-ի ձեւավորման շրջանակում կատարվել է ծավալուն աշխատանք, Արփինե Սարգսյանը նշել է, որ դեռեւս շատ աշխատանքներ պետք է իրականացվեն գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար:

Ամփոփելով լսումները՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ելույթներում հնչած տեսակետներին եւ առաջարկներին, տվել պարզաբանումներ: Ոլորտում կադրային քաղաքականությանն անդրադառնալով՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է նոր, հանրության կողմից ընդունելի հատկանիշներով եւ կերպարով ոստիկանի կերտումը:

Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերին:


20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am